Վահագն Խաչատուրյանը և Բելգիայի թագուհին
Գրանցվել
Գրանցվել
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային
14 ՀՈԿ 2025 12:06
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

14 ՀՈԿ 2025 12:06
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահը ողջունել է թագուհու այցը Հայաստան և բարձր գնահատել Ձերդ մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ։ Ձեր այցելության նպատակը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունը, անշուշտ, մեծապես օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք լիարժեք կատարել 2030 թվականի համար ստանձնած պարտականությունները։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջնորդությունն այս ոլորտում և այն, որ զբաղվում եք մարդկությանը հուզող այսպիսի կարևոր հարցերով»,- ասել է նախագահը:
Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և ուրախ է գտնվել Հայաստանում՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանության առիթով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել