Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Հայաստան
14 ՀՈԿ 2025 09:50

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելել է Հայաստան
14 ՀՈԿ 2025 09:50
Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նրա այցը, որը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը, կրում է հատուկ առաքելություն. թագուհին Հայաստանում է որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) պաշտպան։
Այցի հիմնական նպատակներից է ուղիղ երկխոսություն հաստատել հայ հասարակության այն բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Թագուհի Մաթիլդան հանդիպումներ կունենա ուսանողների հետ՝ քննարկելու կայուն զարգացմանն ուղղված գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Երիտասարդության և նորարարությունների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով նախատեսված է այց «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Այցի ծրագիրը ներառում է նաև մարզային այցելություն։ Թագուհին կմեկնի Գեղարքունիքի մարզ, կլինի Սևանա լճի տարածքում՝ տեղում ծանոթանալու բնապահպանական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ջանքերին։
Օրակարգի կարևոր թեմաներից է նաև փախստականների տնտեսական և սոցիալական ներառման հետ կապված հարցերի քննարկումը։
Բացի հանրային հանդիպումներից, թագուհին կունենա նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկրի առաջնահերթությունները՝ Կայուն զարգացման նպատակների իրագործման և մինչև 2030 թվականի տեսլականի շրջանակներում առկա մարտահրավերների վերաբերյալ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել