Միրզոյանը և Լարշեն քննարկել են ռազմավարական գործընկերությունը
24 ՀՈԿ 2025 05:22

Միրզոյանը և Լարշեն քննարկել են ռազմավարական գործընկերությունը
24 ՀՈԿ 2025 05:22
Հոկտեմբերի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպմանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազը և Սենատի Եվրոպայի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեն Կադեկը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր՝ ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերություններն ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Քննարկվել են առաջիկա անելիքները։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի զարգացման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հաղորդակցությունների կարևոր հանգույցի վերածվելու ներուժի լավագույնս իրացման հարցում։
Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում». «Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:
Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել