Կառավարությունը հավանություն է տվել հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելուն
23 ՀՈԿ 2025 08:45

Կառավարությունը հավանություն է տվել հունվարի 27-ը հիշատակի օր սահմանելուն
23 ՀՈԿ 2025 08:45
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ՝ կառավարությունը հոկտեմբերի 23-ին անցկացրել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 29 հարց, որից չի զեկուցվել 26-ը:
Օրակարգում էր, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության մասին հարցը։ Այն կառավարության հավանությանն է արժանացել և կներկայացվի Խորհրդարանի հաստատմանը։
Կառավարության նիստի օրակարգում է եղել նաև 
- Ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին։
- Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին և այլ հարցեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել