Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը Թրամփի այցից հետո․ Times
18 ՍԵՊ 2025 07:38

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը Թրամփի այցից հետո․ Times
18 ՍԵՊ 2025 07:38
Բրիտանիան առաջիկա օրերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը: Այդ մասին հայտնում է The Times-ը։
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ նախագահ Թրամփի պետական այցի ավարտից հետո:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Սթարմերը Պաղեստինի պետության ճանաչման մասին պաշտոնական հայտարարությունը պետք է աներ ավելի վաղ։ Սակայն որոշել են հետաձգել է մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ Թրամփի՝ Բրիտանիա կատարած այցը չփչացնելու համար։
Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը պաղեստինի հարցում համամիտ չէ Լոնդոնի հետ և չի աջակցում Բրիտանիայի դիրքորոշմանը այս հարցում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել