Չարլզ թագավորը Թրամփին կոչ է արել աջակցել Ուկրաինային
Գրանցվել
Գրանցվել
Չարլզ թագավորը Ուկրաինային աջակցելու կոչ է արել Թրամփին
18 ՍԵՊ 2025 06:12
Չարլզ թագավորը Ուկրաինային աջակցելու կոչ է արել Թրամփին

Չարլզ թագավորը Ուկրաինային աջակցելու կոչ է արել Թրամփին

18 ՍԵՊ 2025 06:12
Թրամփի պատվին Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի կողմից կազմակերպված ճաշկերույթը իր ճոխությամբ ու սիմվոլիզմի առատությամբ հայտնվել է բրիտանական ու համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։ Բանկետը կազմակերպվել է Վինձորի Սուրբ Գեորգի սրահում:
Միլիմետրով հաշվարկված, գծով դասավորված սպասք՝ ընդհանուր 1452 կտոր՝ 160 հյուրի համար: Մատուցվել է նաև 1945 թվականի պորտվեյն՝ Թրամփի պատվին, որպես ԱՄՆ 45-րդ նախագահ: Կար նաև 1912 թվականի կոնյակը՝ այն տարվա, երբ Շոտլանդիայի Լյուիս կղզու գյուղում ծնվել է Մերի Էնն Մակլաուդը, Դոնալդ Թրամփի մայրը: Հյուրերին ընտրել էին մեծ բծախնդրությամբ։
Բացակայում էին նույնիսկ թագավորական միջոցառումների մշտական հյուրերը, Դեյվիդ Բեքհեմը և Էլթոն Ջոնը: Փոխարենը, Սուրբ Գեորգի սրահը քաղաքական գործիչների հետ լցրել էին բիզնեսի աստղերը: Apple-ի ղեկավար Թիմ Կուկը նստած էր նախագահի դուստր Թիֆանի Թրամփի կողքին: Մեդիամագնատ Ռուփերտ Մյորդոկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինի կողքին: Յուրաքանչյուր հյուրին հատկացվել էր կոնկրետ տեղ, անձնական պիտակով: Ինքը՝ Թրամփը, բնականաբար, կենտրոնում էր, թագավոր Կարլի և Ուելսի արքայադուստր Քեթրինի միջև:
Նրա տեղի պիտակի վրա գրված էր «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ», մեծատառերով, ինչպես Թրամփը հաճախ գրում է իր սոցցանցային գրառումները: Թագավորի և Թրամփի դիմաց նստած էին թագուհի Կամիլլան, առաջին տիկին Մելանյա Թրամփը և Ուելսի արքայազն Ուիլյամը:
Վարչապետ Կիր Սթարմերը տեղավորվել էր Սթիվեն Շվարցմանի կողքին, ով Blackstone ներդրումային ընկերության ղեկավարն է, որը հենց Թրամփի այցի առթիվ հայտարարել է Բրիտանիայում 90 միլիարդ ֆունտ ներդրելու պլանների մասին: Պահպանողականների առաջնորդ Կեմի Բեյդենոկը նստած էր OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի կողքին:
Ամերիկյան բարձր տեխնոլոգիաների կորպորացիաները, բացի Ալթմանից և այլ նշանակալի դեմքերից, ներկայացնում էր Nvidia չիպ արտադրող ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը:
Բանկետին ներկա էին նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը:
Խնջույքը առանց քաղաքական ուղերձների չի անցել։ Դեռ նախօրեին միջազգային մամուլում կանխատեսում էր արվել, որ ՄԹ թագավորը կօգտագործի Թրամփի հետ իր մտերիմ կապը և նախ կփորձի շատ լավ տպավորություն ստեղծել ճոխ ընդունելությամբ, իսկ հետո էլ կփորձի ԱՄՆ նախագահին համոզել աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։
Այդ կանխատեսման հեղինակները չսխալվեցին։ Թրամփի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ Անգլիայի թագավորը նրան կոչ արեց աջակցել Ուկրաինային։
«Մեր երկրները ունեն ամուր կապեր պաշտպանության, անվտանգության և հետախուզության ոլորտներում։ Երկու համաշխարհային պատերազմներում մենք միասին պայքարել ենք բռնակալությանը հաղթելու համար։ Այսօր, երբ բռնակալությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք և մեր դաշնակիցները միասին ենք աջակցում Ուկրաինային՝ ագրեսիան զսպելու և խաղաղությունն ապահովելու համար», - ասաց Չարլզ III-ը։
Խորհրդանշական գույների զգեստներով էին խնջույքին մասնակցում Թրամփի և Չարլզ III-ի կանայք՝ Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան կապույտ ու դեղին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել