Մերձավանի սպանություն. ԴՆԹ-ի պատասխանը հայտնի է
Գրանցվել
Գրանցվել
Հայտնի է Մերձավանի սպանության գործով ԴՆԹ փորձաքննության պատասխանը
21 ՀՈԿ 2025 10:28
Հայտնի է Մերձավանի սպանության գործով ԴՆԹ փորձաքննության պատասխանը

Հայտնի է Մերձավանի սպանության գործով ԴՆԹ փորձաքննության պատասխանը

21 ՀՈԿ 2025 10:28
Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը հայտնի է
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ եզրակացության համաձայն՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»,- հայտնում են ՔԿ-ից:
Սեպտեմբերի 24-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արթուր Գալստյանը։
Գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, Գևորգ Հարությունյանը՝ Օհանյան եղբայրների ընկերը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել