«Запад-2025». մեկնարկել են ռուս-բելառուսական զորավարժությունները
Գրանցվել
Գրանցվել
Մեկնարկել են «Запад-2025» ռուս-բելառուսական զորավարժությունները
12 ՍԵՊ 2025 06:11
Մեկնարկել են «Запад-2025» ռուս-բելառուսական զորավարժությունները

Մեկնարկել են «Запад-2025» ռուս-բելառուսական զորավարժությունները

12 ՍԵՊ 2025 06:11
Սեպտեմբերի 12-ին մեկնարկել են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ ռազմավարական զորավարժությունները՝ «Արևմուտք-2025»։ Այս զորավարժությունները հանդիսանում են ընթացիկ տարում երկու երկրների զինված ուժերի համատեղ պատրաստության եզրափակիչ փուլը։
Զորավարժության նպատակներն են հրամանատարների և շտաբների հմտությունների, զորքերի տարածաշրջանային և կոալիցիոն խմբավորումների փոխգործակցության և դաշտային պատրաստության մակարդակի կատարելագործումը՝ խաղաղության պահպանման, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման համատեղ խնդիրները լուծելիս։
Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել զորքերի միջտեսակային, տարածաշրջանային և կոալիցիոն խմբավորումների կառավարման հարցերը՝ Միութենական պետության դեմ ագրեսիան տեղայնացնելիս, համատեղ գործողությունների տարբեր տարբերակներ՝ դրա սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար։
Համատեղ ռազմավարական զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն միավորումների և զորամասերի կառավարման հարցերը՝ Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելիս, փոխգործակցության կազմակերպումը և բոլոր տեսակի ապահովումը՝ նախատեսված խնդիրների կատարման շահերից ելնելով։
Երկրորդ փուլի հիմնական բովանդակությունը կլինի զորքերի և ուժերի կառավարումը՝ Միութենական պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելիս, հակառակորդին ջախջախելիս, այդ թվում՝ բարեկամ պետությունների զորքերի կոալիցիոն խմբավորման մասնակցությամբ։
Կոալիցիոն զորքերի կազմում համատեղ գործողությունները մշակելու համար զորավարժությանը հրավիրվել են ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբեր և ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, այլ գործընկեր պետությունների զորքերի կոնտինգենտներ։
Զորքերի գործնական գործողությունները կանցկացվեն Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքի զորավարժարաններում, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի ջրային տարածքներում։
Հիշեցնենք, որ, համաձայն ավելի վաղ տարածված տեղեկությունների, այս զորավարժությունների ընթացքում նաև միջուկային զենքի կիրառման սցենարների խաղարկում է նախատեսվում։
Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի պատերի տակ ռուս-բելառուսական նման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման փաստին նյարդային են արձագանքել սահմանակից եվրոպական երկրները։ Լեհաստանն այդ պատճառով արդեն իսկ փակել է սահմանները Ռուսաստանի և Բելառուսի հետ և հայտարարել, որ շուրջ 40 հազար զինվորական է ուղարկում սահմանամերձ հատվածները՝ հնարավոր սադրանքները բացառելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել