Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը
11 ՍԵՊ 2025 07:51

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը
11 ՍԵՊ 2025 07:51
Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։
Այս որոշման մասին Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր սեպտեմբերի 9-ին, նշելով, որ սահմանը կփակվի սեպտեմբերի 11-ի կեսգիշերից։
«Запад-2025»-ը Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժություններն են, որոնք կանցկացվեն Բելառուսի արևմտյան հատվածում։ Նախատեսում են մոտ 20 հազար զինծառայողի մասնակցություն։ Զորավարժությունները կներառեն միջուկային զենքի կիրառման սիմուլյացիաներ, հիպերձայնային «Օրեշնիկ» հրթիռային համակարգի թեստավորումը, ինչպես նաև հնարավոր հարձակման սցենարներ:
Լեհաստանը հատկապես մտահոգված է «Սուվալկիի միջանցքով»՝ Լեհաստան-Լիտվա սահմանին գտնվող 70 կմ-անոց հատվածով, որը Ռուսաստանի Կալինինգրադի անկլավի և Բելառուսի միջև է, և համարվում է ՆԱՏՕ-ի խոցելի կետ:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ևԲելառուսի սահմանի զգալի մասը փակված էր 2021 թվականից՝ Բելառուսի կողմից կազմակերպված միգրացիոն ճգնաժամի պատճառով:
Հերթական փակումը վերաբերում է սահմանի այն հատվածներին, որտեղով դեռ իրականացվում է երթևեկությունը։ Լեհական կողմը նախապես հայտարարել էր, որ սահմանները կփակվեն միայն զորավարժությունների ժամանակահատվածում։
Սակայն այդ մոտեցումը կար մինչև սեպտեմբերի 10-ը, երբ, տարբեր տվյալներով, տասից ավելի ռուսական դրոններ են ներխուժել Լեհաստանի տարածք և ոչնչացվել։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ այս զարգացումների ֆոնին Լեհաստանը Բելառուսի հետ սահմանների պաշտպանությանն ավելի մեծ ուշադրությւոն կդարձնի և կարող է վերանայել նախկինում ընդունած որոշումները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել