Մակրոնը նոր վարչապետ կնշանակի՝ անտեսելով ծայրահեղ աջերին և ձախերին
10 ՀՈԿ 2025 11:08

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի՝ անտեսելով ծայրահեղ աջերին և ձախերին
10 ՀՈԿ 2025 11:08
Ֆրանսիայի քաղաքական դաշտը թևակոխել է լարված սպասումների փուլ։ Նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 10-ին Ելիսեյան պալատ է հրավիրել քաղաքական կուսակցությունների ղեկավարներին՝ նոր վարչապետի նշանակմանը ընդառաջ։ Սակայն այս հանդիպումն ի սկզբանե սկանդալային երանգ է ստացել, քանի որ հրավիրվածների ցանկում բացակայում են երկրի երկու խոշորագույն ընդդիմադիր ուժերի՝ ծայրահեղ ձախ «Աննկուն Ֆրանսիայի» (LFI) և ծայրահեղ աջ «Ազգային միավորման» (RN) ներկայացուցիչները։
Կարդացեք նաև՝
Հրավերը, որը կուսակցությունների ղեկավարներին ուղարկվել է գիշերը ժամը երկուսին մոտ, անակնկալի է բերել քաղաքական գործիչներին։ Ընդհանուր առմամբ հրավիրվել է 17 անձ, այդ թվում՝ Գաբրիել Ատալը («Վերածնունդ»), Ֆրանսուա Բայրուն («MoDem»), Էդուար Ֆիլիպը («Հորիզոններ»), Օլիվիե Ֆորը (Սոցիալիստական կուսակցություն), Մարին Տոնդելիեն (Կանաչներ), Լորան Վոքիեն («Հանրապետականներ») և Ֆաբիեն Ռուսելը (Կոմունիստական կուսակցություն)։
Այս քայլը տեղի է ունենում այն ֆոնին, երբ երկիրը սպասում է կառավարության նոր ղեկավարի անվան հրապարակմանը։ Պաշտոնաթող վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Մակրոնը պետք է իրավահաջորդին նշանակի «առաջիկա 48 ժամվա ընթացքում»։
Հրավիրվածների շրջանում երկու հիմնական սցենար է քննարկվում։ Ըստ առաջինի՝ նախագահ Մակրոնը մինչև ժամը հանդիպումը կնշանակի նոր վարչապետին, իսկ հանդիպումը կօգտագործի՝ կուսակցությունների ղեկավարներին իր որոշումը բացատրելու և հիմնավորելու համար։
Երկրորդ սցենարի համաձայն՝ հանդիպումը խորհրդակցական բնույթ կկրի։ Մակրոնը կփորձի «ստուգել» իր նախընտրած թեկնածուի անունը քաղաքական ուժերի արձագանքի միջոցով՝ նախքան վերջնական նշանակում կատարելը։ Այս դեպքում վարչապետի անունը հայտնի կդառնա հանդիպումից հետո։
Ամեն դեպքում, ծայրահեղ ուժերին հանդիպմանը չհրավիրելը դիտարկվում է որպես Մակրոնի հստակ ուղերձն առ այն, որ նա մտադիր չէ համագործակցել քաղաքական դաշտի այդ բևեռների հետ։ Առաջիկա ժամերը ցույց կտան, թե ինչպիսի քաղաքական կոնֆիգուրացիա է նախընտրում ձևավորել Ֆրանսիայի նախագահը՝ երկրի համար այս կարևոր պահին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել