Մարին Լը Պենը պահանջում է Մակրոնի հրաժարականը
6 ՀՈԿ 2025 10:26

Մարին Լը Պենը պահանջում է Մակրոնի հրաժարականը
6 ՀՈԿ 2025 10:26
Ֆրանսիայում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով ոչ միայն նորանշանակ վարչապետի, այլև անմիջապես նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Նրա խոսքով, վարչապետ Սեբաստիեն Լեկորնուի հրաժարականը վկայում է այն մասին, որ քաղաքական համակարգը հասել է վերջնական փակուղու։ «Մենք հասել ենք ճանապարհի վերջին։ Ոչ մի լուծում չկա, և վաղը այն չի հայտնվի», - հայտարարել է Լը Պենը՝ ընդգծելով, որ ներկայիս խորհրդարանական կազմով անհնար է հաղթահարել ճգնաժամը և ապահովել երկրի կայուն կառավարումը։
Որպես ստեղծված իրավիճակից միակ ելք՝ Լը Պենը նախագահ Մակրոնին կոչ է արել դիմել վճռական քայլի՝ ցրել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Հինգերորդ Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված միակ իմաստուն որոշումը այս պայմաններում՝ վերադառնալ քվեատուփերին և թույլ տալ ֆրանսիացիներին որոշել երկրի հետագա ուղին», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Մակրոնն արդեն մեկ անգամ գնացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն դրանց արդյունքում ավելի է թուլացրել իր դիրքերը Ազգային ժողովում։ Հաշվի առնելով իշխող ուժի հանդեպ աճող դժգոհությունը, շատ փորձագետներ այն համոզմանն են, որ նոր ընտրությունների դեպքում ևս Մակրոնը հաջողության հասնելու առանձնապես մեծ շանսեր չունի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել