Լուվրի տնօրենի հրաժարականը մերժվեց
Գրանցվել
Գրանցվել
Լուվրի թանգարանի տնօրենի հրաժարականը մերժվել է
22 ՀՈԿ 2025 06:13
Լուվրի թանգարանի տնօրենի հրաժարականը մերժվել է

Լուվրի թանգարանի տնօրենի հրաժարականը մերժվել է

22 ՀՈԿ 2025 06:13
Աղմկահարույց կողոպուտից հետո Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է ներկայացրել, սակայն նրա դիմումը մերժվել է՝ թանգարանի առաջիկա վերանորոգման աշխատանքների հիմքով։ Այդ մասին հայտնում է «Ֆիգարո»-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Լուվրի տնօրենը նշանակվում է Ֆրանսիայի նախագահի կողմից՝ մշակույթի նախարարի առաջարկությամբ։
«Դե Կարը՝ թանգարանի տնօրենը, հրաժարական է տվել, բայց ապարդյուն։ Էմանուել Մակրոնը, որն աջակցում է իր կողմից նշանակված տնօրենին և որին նա հանձնարարել է իրականացնել Լուվրի վերանորոգման աշխատանքները, վերջին օրերին նույնիսկ մի քանի անգամ զանգահարել է նրան, հորդորել, որ պինդ մնա և թանգարանի վերանորոգման թափը չխաթարի», - գրում են աղբյուրները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել են Լուվր և գողացել ինը զարդ, այդ թվում՝ թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր, որոնք պատկանել էին Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին: Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենի դե Մոնտիժոյի վնասված թագը, վերականգնվել է և վերադարձվել թանգարանին: Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո: Գողոնը հայտնաբերելու հավանականությունը, եթե դա չլինի կողոպուտին հաջորդած 24-48 ժամվա ընթացքում, մասնագետները գնահատում են շատ փոքր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել