Լուվրից գողացել են Նապոլեոնի զարդերը
Գրանցվել
Գրանցվել
Հանդուգն հարձակում Լուվրի վրա. գողացել են Նապոլեոնի զարդերը
19 ՀՈԿ 2025 16:56
Հանդուգն հարձակում Լուվրի վրա. գողացել են Նապոլեոնի զարդերը

Հանդուգն հարձակում Լուվրի վրա. գողացել են Նապոլեոնի զարդերը

19 ՀՈԿ 2025 16:56
Կիրակի առավոտյան Փարիզի Լուվրի թանգարանում տեղի է ունեցել հանդուգն կողոպուտ. չարագործների խումբը ներթափանցել է «Ապոլոնի պատկերասրահի» դահլիճ և գողացել «անգնահատելի արժեք» ունեցող ոսկերչական իրեր՝ Ֆրանսիայի թագավորության զարդերի հավաքածուից։ Գողերը ներթափանցել են պատուհանից՝ օգտագործելով շինարարական ամբարձիչ և անկյունային սղոց, ընդամենը յոթ րոպեի ընթացքում դուրս են բերել զարդերը և անհետացել սկուտերներով, հայտնում է The Guardian-ը։
ԶԼՄ-ների տվյալներով, ցուցափեղկերից գողացվել է ինը իր, որոնց թվում են մանյակ, կրծքազարդ և թագ, որոնք ենթադրաբար պատկանել են Նապոլեոն Բոնապարտին և նրա կնոջը՝ կայսրուհուն։
Միջադեպի կապակցությամբ թանգարանը փակվել է մեկ օրով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել