Լեհաստան. ՆԱՏՕ-ի զորքեր կընդունվեն
Գրանցվել
Գրանցվել
Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել ՆԱՏՕ-ի զորքեր ընդունելու մասին. Տուսկ
15 ՍԵՊ 2025 05:16
Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել ՆԱՏՕ-ի զորքեր ընդունելու մասին. Տուսկ

Լեհաստանը համաձայնագիր է ստորագրել ՆԱՏՕ-ի զորքեր ընդունելու մասին. Տուսկ

15 ՍԵՊ 2025 05:16
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զգուշացրել է երկրում ռուսամետ տրամադրությունների և Ուկրաինայի նկատմամբ հակակրանքի աճի մասին: Նրա խոսքով՝ այդ ալիքը հրահրում է Կրեմլը, իսկ լեհերի վախերը սնում են այն: Տուսկը քաղաքական գործիչներին կոչ է արել զսպել այդ տրամադրությունները, այլ ոչ թե հարմարվել դրանց:
Լեհաստանի նախագահ Նավրոցկին ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ։ Դա իրականացվում է ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժություններին և Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպին ի պատասխան։
Լեհաստանի դաշնակիցներից ոմանք հակված են այն մոտեցմանը, որ ռուսական դրոնների ներժուժումն ավելի ճիշտ է համարել սխալմունքի հետևանք և ոչ թե դիտավորություն։ Այդ մոտեցման կողմնակիցների թվում է նաև ԱՄՆ նախագահը։ Սակայն Լեհաստանի եվրոպական դաշնակիցները, հատկապես նրանք, որոնք իրենց խոցելի են համարում ռուսական վտանգի համար, այն կարծիքին են, որ Դաշինքը պետք է ավելի խիստ արձագանքի։
Ռուսաստանը պետք է կոնկրետ գին վճարի ՆԱՏՕ-ի դեմ իր սադրանքների համար, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիվանսկին: Նա նշել է, որ չի հավատում ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից դաշինքի օդային տարածքի խախտման «սխալներին»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել