Լեհաստանը փակում է Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը
19 ՆՈՅ 2025 10:13

Լեհաստանը փակում է Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը
19 ՆՈՅ 2025 10:13
Լեհ-ռուսական հարաբերություններում լարվածությունը հասել է նոր բարձրակետի։ Լեհաստանը որոշում է կայացրել փակել իր տարածքում գործող Ռուսաստանի Դաշնության վերջին հյուպատոսությունը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նա ընդգծել է, որ որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնելու։
«Ես որոշել եմ հետ կանչել Գդանսկում վերջին ռուսական հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը։ Այս մասին ռուսական կողմին կտեղեկացվի պաշտոնական նոտայով առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Սիկորսկին՝ փաստացի վերջ դնելով Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայությանը՝ դեսպանատնից զատ։
Մոսկվայի արձագանքը չի ուշացել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեհաստանի քայլը որակել է որպես «ոչ բանական» և «ապակառուցողական»։
«Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը ոչ մի կապ չունի առողջ բանականության հետ։ Կարելի է միայն ափսոսանք հայտնել», - նշել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ Վարշավայի հետ հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույնի վրա և «լիովին դեգրադացվել են»։ Այս քայլը, ըստ էության, սառեցնում է երկու երկրների միջև դիվանագիտական շփումների վերջին կապուղիներից մեկը։
Մոսկվան կպատասխանի Գդանսկում իր գլխավոր հյուպատոսության փակմանը։ Թեմային արձագանքել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ի պատասխան Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը՝ Մոսկվան կկրճատի Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական-հյուպատոսական ներկայությունը, նշել է Զախարովան։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել