Տուսկի ելույթը Լեհաստանի խորհրդարանում ընդհատվեց
Գրանցվել
Գրանցվել
«Շշշշշ»․ Լեհաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում ընդհատել են
18 ՆՈՅ 2025 18:28
«Շշշշշ»․ Լեհաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում ընդհատել են

«Շշշշշ»․ Լեհաստանի վարչապետի ելույթը խորհրդարանում ընդհատել են

18 ՆՈՅ 2025 18:28
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ելույթը խորհրդարանում, որը նվիրված էր երկաթուղային գծերի պայթեցման մեջ մեղավորների հարցին, մի քանի անգամ ընդհատվել է դահլիճից հնչող աղմուկով ու բացականչություններով։ Իրավիճակն այնքան է սրվել, որ վարչապետը ստիպված է եղել դադարեցնել խոսքը և դիմել աղմկող պատգամավորներին։
«Ներքին անվտանգության գործակալության ղեկավարը... գործակալության ղեկավարը... Շշշշշշ... շշշշշ։ Ես իսկապես զարմացած եմ ձեզ վրա», - ասել է Տուսկը՝ փորձելով վերականգնել կարգը դահլիճում։
Ավելի վաղ Տուսկը հայտարարել էր, որ երկաթգծի վրա տեղի ունեցած պայթյունն իրականացրել են Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք, նրա խոսքով, գործել են Ռուսաստանի Դաշնության հանձնարարությամբ։ Հատկանշական է, որ այս հայտարարության համար նա որևէ ապացույց չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Լեհաստանի ոստիկանությունը հայտնել էր դեպի Ուկրաինա տանող Դեմբլին-Վարշավա երկաթուղային գծի վնասման մասին։ Մինչ վարչապետի հայտարարությունը, Լեհաստանի պաշտպանության նախարարն արդեն իսկ մեղադրել էր Ռուսաստանին՝ տեղի ունեցածի համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել