Քոչարյան. ԱՄՆ նախագահը Հայաստանի տեղը չգիտի
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ նախագահը Հայաստանի տեղը չգիտի, եվրաինտեգրացիան իմիտացիա է․ Քոչարյան
7 ՀՈԿ 2025 08:33
ԱՄՆ նախագահը Հայաստանի տեղը չգիտի, եվրաինտեգրացիան իմիտացիա է․ Քոչարյան

ԱՄՆ նախագահը Հայաստանի տեղը չգիտի, եվրաինտեգրացիան իմիտացիա է․ Քոչարյան

7 ՀՈԿ 2025 08:33
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականությանը, իր վերջին այցին Մոսկվա և սեփական քաղաքական ապագային։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մասին՝ Քոչարյանը կառավարության եվրաինտեգրմանն ուղղված քայլերը որակել է «իմիտացիոն գործընթաց»։ Նա նշել է, որ գոյություն ունի Եվրամիությանն անդամակցելու հստակ կանոնակարգ, որին Հայաստանը չի հետևում։ «Երեկ ԱԳՆ-ում էլ ստեղծվել է եվրաինտեգրման վարչություն, չկա եվրաինտեգրացիա, բայց կա վարչություն», - հեգնանքով ընդգծել է նա։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Քոչարյանը թերահավատություն է հայտնել Վաշինգտոնի իրական հետաքրքրությունների վերաբերյալ։ «ԱՄՆ նախագահը սկի Հայաստանի տեղը չգիտի։ Հայաստանն այն նշանակությունը չունի, եթե ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունենար կենսական շահեր, Հայաստանի անունը չէր շփոթի Ալբանիայի, Ադրբեջանինը՝ Կամբոջայի հետ», - ասել է երկրորդ նախագահը։
Խոսելով տարածաշրջանային անվտանգության և նախկին պայմանավորվածությունների մասին՝ նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համեմատած ներկայիս իրողությունների հետ, կարելի է համարել «երազանքի փաստաթուղթ», քանի որ այն ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։
Երկրորդ նախագահը պարզաբանել է նաև վերջերս Մոսկվա կատարած իր այցի շուրջ լուրերը՝ հայտարարելով, որ այն եղել է մասնավոր և անձնական։ «Ես մեկ ամիս առաջ եղել եմ Մոսկվայում, երկու օրով՝ շաբաթ, կիրակի։ Եթե պաշտոնական այցերի նպատակ ունենայի կամ եթե դիմեի, այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի», - ասել է նա։
Ի պատասխան հարցին, թե արդյոք չի մտածել քաղաքականությունից հեռանալու մասին՝ Փաշինյանին հաղթելու համար, Քոչարյանը վստահեցրել է, որ ինքը շարունակում է մնալ առանցքային դերակատար։
«Կարծում եմ՝ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն և ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Սոցիոլոգիան շատ հստակ ցույց է տալիս, որ իմ պարագայում մենք ավելի շատ ձայներ կհավաքենք, քան մեր թիմից մեկ ուրիշի պարագայում», - եզրափակել է նա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել