TRIPP-ը կանցնի ՀՀ տարածքով. Փաշինյան
Գրանցվել
Գրանցվել
TRIPP-ը կարող է անցնել ՀՀ ցանկացած տարբեր տարածքներով. Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:32
TRIPP-ը կարող է անցնել ՀՀ ցանկացած տարբեր տարածքներով. Փաշինյան

TRIPP-ը կարող է անցնել ՀՀ ցանկացած տարբեր տարածքներով. Փաշինյան

14 ՆՈՅ 2025 07:32
TRIPP-ը ունենալու է մի քանի բովանդակային ուղղություն՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե, նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ՝ ճանապարհ։ Այդ մասին ասել է է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում։
Այստեղ ամենակարևոր արձանագրումը և շփոթմունքը, թերևս, այն է, որ շատերը պատկերացնում են TRIPP նախագիծը որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Օրինակ, երկաթուղու պարագայում, երբ որ մենք խոսում ենք երթուղիների մասին, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին։

Դա մեր հարավային երկաթուղին է, որը Խորհրդային Միության ժամանակ գոյություն է ունեցել, պայմանական Նռնաձոր-Կարճևան հատվածներում, այսինքն՝ մեզ հայտնի, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ։ Ինչո՞ւ ակնհայտորեն, որովհետև նախ՝ այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ, կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավոր է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք, ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է։ Եվ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները և նախագծերը իրականացնել այս տեղում։

Եվ հետևաբար, դա, իհարկե, տեխնիկա-տնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ՝ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են, կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկա-տնտեսական և ինժեներական առումով առավել արդյունավետ և նպաստավոր կգտնվեն, այլ տեղեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով:
- Նիկոլ Փաշինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել