Իսրայելի բանակը հարձակվել է Գազայի վրա
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելի բանակը լայնամասշտաբ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա
16 ՍԵՊ 2025 05:05
Իսրայելի բանակը լայնամասշտաբ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Իսրայելի բանակը լայնամասշտաբ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

16 ՍԵՊ 2025 05:05
Իսրայելի բանակը սկսել է հարձակում Գազա քաղաքի վրա։ այդ մասին հայտնում է Axios պորտալը։ Ռազմական ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում ամբողջ տարածքին՝ հարավից մինչև հյուսիս։ Գործողության մեկնարկից հետո առաջին կես ժամվա ընթացքում տեղի է ունեցել մոտ քառասուն հզոր պայթյուն։
Իսրայելական տանկերը մտել են քաղաքի կենտրոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի իշխանությունները կոչ են արել Գազայի հատվածի բոլոր խաղաղ բնակիչներին լքել տարածքը և տեղափոխվել հարավ՝ մարդասիրական գոտիներ։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ЦАХАЛ) տվյալների, սեպտեմբերի 15-ի դրությամբ, քաղաքը լքել է մոտ 300 հազար պաղեստինցի։
Գազայի դեմ լայնամասշտաբ հարձակման մեկնարկի մասին տեղեկությունները հաստատում է նաև Ալ Ջազիրան։ Ըստ լրատվամիջոցի, քաղաքի բնակիչները հայտնում են, որ իրենք ենթարկվում են «ծանր և անդադար» ռմբակոծությունների՝ այն լուրերի ֆոնին, որ Իսրայելի զինված ուժերը սկսել են ցամաքային հարձակում՝ գրավելու հյուսիսային քաղաքային կենտրոնը։
Հարձակման փաստը հաստատել է նաև պաշտոնական Իսրայելը։ «Գազան կրակի մեջ է։ Մենք չենք նահանջի և չենք թուլացնի ճնշումը, քանի դեռ մեր առաքելությունը ավարտված չէ» - հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Հարկ է նշել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին գործողությունից ձեռնպահ մնալ խորհուրդ էին տվել «Մոսսադ» հետախուզական ծառայության ղեկավարը և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը։ Նրանք զգուշացրել էին, որ հարձակումը կարող է վտանգի տակ դնել իսրայելցի պատանդների կյանքը և հանգեցնել բանակի համար ծանր կորուստների։
Իսրայելի պատերազմը Գազայի դեմ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր խլել է առնվազն 64,871 մարդու կյանք և վիրավորել 164,610-ին։ Ենթադրվում է, որ ևս հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ։ Հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ Իսրայելում զոհվել է 1,139 մարդ, իսկ մոտ 200-ը գերի է վերցվել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել