Իսրայելը կասեցրել է Գազայի «Ազատության նավատորմը»
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը կասեցրել է Գազայի «Ազատության նավատորմի» ողջ գործողությունը
3 ՀՈԿ 2025 09:13
Իսրայելը կասեցրել է Գազայի «Ազատության նավատորմի» ողջ գործողությունը

Իսրայելը կասեցրել է Գազայի «Ազատության նավատորմի» ողջ գործողությունը

3 ՀՈԿ 2025 09:13
Իսրայելի ռազմածովային ուժերը լիովին կասեցրել են Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարող «Ազատության նավատորմի» գործողությունը՝ գրավելով նաև տորմիղի վերջին նավը։ «Marinette» անվանումով նավը, տեխնիկական խնդիրների պատճառով, հետ էր մնացել 41 նավից բաղկացած հիմնական խմբից։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են իսրայելական «Շայետ 13» ստորաբաժանման ծովային կոմանդոսները բարձրանում նավի տախտակամած։
Այս գործողությանը նախորդել էր հուկտեմբերի 2-ին նավատորմի հիմնական մասի կասեցումը, որի ընթացքում իսրայելական ուժերը ձերբակալել էին ավելի քան 450 ակտիվիստի աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ հայտնի շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։
Միևնույն ժամանակ, կասեցված նավերից մեկը, որի վրա եղել է 21 օտարերկրյա քաղաքացի, հոկտեմբերի 3-ին խարսխվել է Կիպրոսի Լառնակա նավահանգստում։ Կիպրոսի կառավարության հայտարարության համաձայն՝ նավը թույլտվություն էր խնդրել մտնել նավահանգիստ՝ վառելիքի լիցքավորման և մարդասիրական կարիքների համար։ Կիպրոսի իշխանությունները գրանցել են բոլոր ուղևորներին և տրամադրել հյուպատոսական աջակցություն։
Միջազգային այս նախաձեռնության նպատակն էր ուշադրություն հրավիրել Գազայի հատվածում ստեղծված ծանր մարդասիրական ճգնաժամի վրա։ Իսրայելի գործողությունները լայն դատապարտման են արժանացել՝ առաջացնելով բողոքի ցույցեր աշխարհի տարբեր քաղաքներում։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ ձերբակալված բոլոր ակտիվիստները կարտաքսվեն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել