Հայաստան-Պորտուգալիա. Ո՞ւր անհետացան տոմսերը
Գրանցվել
Գրանցվել
Ուր անհետացան Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը. պարզաբանել է Հետք-ը
5 ՍԵՊ 2025 11:28
Ուր անհետացան Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը. պարզաբանել է Հետք-ը

Ուր անհետացան Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը. պարզաբանել է Հետք-ը

5 ՍԵՊ 2025 11:28
Տոմսերի վաճառքի հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցերի պատասխաններ է փնտրել «Հետք»-ը։ Ըստ հրապարակման, վաճառքի մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Ըստ պաշտոնական պատասխանի, «Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։
1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։ Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար։
«Հետք»-ը զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվեց, որ ոչ։ Նույն հարցով դիմեցինք նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական էր։
Փոխարենը, սև շուկայում գրեթե անմիջապես հայտնվել են խաղի տոմսերը՝ մինչև 1 միլիոն դրամ գնով։ Թե այդքան մեծ թվով տոմսերն ինչպե՞ս են հայտնվել վերավաճառողների ձեռքին՝ Ֆեդերացիայում չեն մեկնաբանել։ Նշել են, որ իրենք քայլեր են ձեռնարկել դա կանխելու համար։
Հիշեցնենք, որ թեմային անգամ ոստիկանությունն է անդրադարձել․ զգուշացրել է չգնել տոմսեր վերավաճառողներից, բայց վաճառքը անխափան ընթանում է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել