Զգուշացում․ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը կեղծ են
Գրանցվել
Գրանցվել
Զգուշացում. Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը կարող են կեղծ լինել
1 ՍԵՊ 2025 12:25
Զգուշացում. Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը կարող են կեղծ լինել

Զգուշացում. Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը կարող են կեղծ լինել

1 ՍԵՊ 2025 12:25
Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերը, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Այդ մասին զգուշացում է տարածել ՀՀ ՆԳՆ-ն։
«Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր: Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ին, հետևաբար մինչ այդ ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն էր նախազգուշացում տարածել։ Ֆեդերացիան հորդորել է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար՝ նշելով՝ պատասխանատու չեն այլ անձանց վաճառած տոմսի համար․ ««Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14 000 երկրպագու:
Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470․000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7000 հայտի պահանջ: Բնականաբար, շուրջ 463․000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել