Հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը սահմանին
Գրանցվել
Գրանցվել
Հայ-ադրբեջանական փոխվարչապետների պատվիրակությունները հանդիպել են սահմանին
11 ՍԵՊ 2025 08:02
Հայ-ադրբեջանական փոխվարչապետների պատվիրակությունները հանդիպել են սահմանին

Հայ-ադրբեջանական փոխվարչապետների պատվիրակությունները հանդիպել են սահմանին

11 ՍԵՊ 2025 08:02
Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ըստ պաշտոնական պարզաբանման, պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցրել, թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված։ Չեն պատասխանել նաև հարցին, թե որ տարածքներից է շարունակվելու սահմանազատման գործընթացը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել