Գյումրիի դեպքերով քրգործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով
20 ՀՈԿ 2025 13:34

Գյումրիի դեպքերով քրգործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով
20 ՀՈԿ 2025 13:34
«Կատարվող քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մուտքերի մոտ և վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանը ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը հոդածների հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են ՆԳՆ-ից:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել