Ձերբակալություններ Գյումրիում. 23 անձ բերման է ենթարկվել
Գրանցվել
Գրանցվել
Գյումրիի քաղաքապետարանի մոտից 23 քաղաքացի է ձերբակալվել
20 ՀՈԿ 2025 13:15
Գյումրիի քաղաքապետարանի մոտից 23 քաղաքացի է ձերբակալվել

Գյումրիի քաղաքապետարանի մոտից 23 քաղաքացի է ձերբակալվել

20 ՀՈԿ 2025 13:15
Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ այսօր իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։
Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Իրավիճակը Գյումրիում այսօր խիստ լարված էր, քաղաքացիները հավաքվել էին Գյումրիի քաղաքապետարանի մոտ՝ ի պաշտպանություն Ղուկասյանի։ Հավաքվածների դժգոհության և ուժայինների հետ հրմշտոցի հիմնական պատճառը Վարդան Ղուկասյանի ձերբակալման փաստն էր։ Նրան համայնքապետարանի շենքի հետնամուտքով են դուրս բերել իրավապահները և արագ հեռացրել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել