Գրետա Թունբերգը՝ Իսրայելական բանտում խոշտանգումների մասին
Գրանցվել
Գրանցվել
Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են իսրայելական բանտում
8 ՀՈԿ 2025 08:18
Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են իսրայելական բանտում

Գրետա Թունբերգը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են իսրայելական բանտում

8 ՀՈԿ 2025 08:18
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի մյուս ակտիվիստները խոշտանգումների են ենթարկվել իսրայելական բանտում։ Այդ մասին հայտարարել է իրավապաշտպանը՝ Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։ Թունբերգի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում իրեն զրկել են մաքուր ջրից, իսկ մյուս կալանավորներին՝ կյանք փրկող դեղորայքից:
Հիշեցնենք, որ Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի ևս 170 ակտիվիստ հոկտեմբերի 7-ին Իսրայելից արտաքսվել են Հունաստան և Սլովակիա: Թունբերգին ու ևս 450 ակտիվիստի Իսրայելը ձերբակալել էր, քանի որ նրանք եղել են Գազա մարդասիրական օգնություն էր տեղափոխող «Սումուդ» նավատորմում, որն այդպես էլ Գազա չհասավ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել