Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից՝ Գազա ուղևորվող նավախմբի հետ
6 ՀՈԿ 2025 14:47

Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից՝ Գազա ուղևորվող նավախմբի հետ
6 ՀՈԿ 2025 14:47
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին արտաքսել են Իսրայելից։ Նա մասնակցում էր «Global Sumud» անվանումը կրող միջազգային նավախմբին, որը փորձում էր Գազայի հատված հասցնել խորհրդանշական մարդասիրական օգնություն։
Թունբերգի հետ միասին արտաքսվել են նաև տասնյակ այլ ակտիվիստներ աշխարհի 18 երկրից, այդ թվում՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիներ։ Նրանց ուղարկել են Հունաստան և Սլովակիա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես «PR-բեմադրություն»՝ հավաստիացնելով, որ «այս ակցիայի մասնակիցների բոլոր օրինական իրավունքներն ամբողջությամբ պահպանվել են և կպահպանվեն»։
Նշվում է, որ սկզբնապես նավախումբը բաղկացած է եղել ավելի քան 40 նավից և շուրջ 450 ակտիվիստից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել