Գագիկ Ծառուկյանը կմասնակցի 2026-ի ընտրություններին
18 ՍԵՊ 2025 12:32

Գագիկ Ծառուկյանը կմասնակցի 2026-ի ընտրություններին
18 ՍԵՊ 2025 12:32
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Պատրաստվում եմ, այո»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։ Ծառուկյանի խոսքով, դա լինելու է առաջարկ Հայաստանին։
«Էս վիճակից երկիրը հանելու համար ոչ այդպիսի մարդ կա, ոչ էլ այդպիսի կուսակցություն։ Պետք է համախմբում լինի գաղափարի, ծրագրի շուրջ։ Լինելու է առաջարկ Հայաստանին։ Կարող է մարդը քաղաքականությամբ չզբաղվի, բայց ցանկություն ունենա, որ մեր երեխաները, մեր թոռները այս խեղճացած, պարտված իրավիճակից դուրս գան։ Անհնարին ոչինչ չկա։ Ոչ թե պետք է դատարկ-դատարկ խոսել, այլ լիարժեք ծրագիր, գործ իրականացնել; Նոր թիմ է լինելու»,- ասել Ծառուկյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել