ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Գրանցվել
Գրանցվել
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
11 ՍԵՊ 2025 11:34
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

11 ՍԵՊ 2025 11:34
Եվրամիությունն ակտիվորեն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր 19-րդ փաթեթը, որի նպատակն է էլ ավելի սահմանափակել Կրեմլի՝ Ուկրաինայում իր պատերազմը ֆինանսավորելու կարողությունը։ Նոր միջոցառումների մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Միության վիճակի մասին» իր ելույթի ժամանակ, և ակնկալվում էր, որ պաշտոնական առաջարկը կներկայացվի մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը։
Պատժամիջոցների նոր փաթեթով եվրոպական երկրները կփորձեն փակել այն բացերը, որոնք մնացել են նախորդ փաթեթները գործարկելուց հետո՝ նպատակ ունենալով հնարավորինս պակասեցնել Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրները։
Ուշադրության կենտրոնում են էներգետիկ ոլորտը և «ստվերային նավատորմը»։ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ ուղղված կոշտ միջոցառումներն են նախատեսվում։ Անհասկանալի պատկանելություն ունեցող նավերի այս ցանցն օգտագործվում է G7-ի կողմից սահմանված նավթի գնի շեմը շրջանցելու համար՝ թույլ տալով Ռուսաստանին վաճառել իր նավթն ավելի բարձր գներով։ Պատժամիջոցները կթիրախավորեն այս նավերը, ինչպես նաև երրորդ երկրներում գործող նավթի առևտրականներին և, հնարավոր է, կարգելեն ցուցակում ներառված լցանավերի վերաապահովագրումը։
ԵՄ-ն մեծ շեշտադրում է կատարում երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու վրա։ Հաղորդվում է, որ ԵՄ-ն առաջին անգամ քննարկում է Ղազախստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ ռուսական զենքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի մատակարարումն արգելափակելու համար։
Բացի այդ, սահմանափակումներ կարող են կիրառվել օտարերկրյա մատակարարների, այդ թվում՝ Չինաստանում գտնվող ընկերությունների նկատմամբ, որոնք ապրանքներ են մատակարարում Մոսկվայի ռազմական արդյունաբերությանը։ Օրերս այդ թեմայով հետաքրքիր ուղերձ հնչեց Կիևից։
Հայտարարեցին, թե Ուկրաինայի կառավարության շենքին հարվածած հրթիռի բաղադրիչների ավելի քան 30 տոկոսը ամերիկյան ծագում ունեն։ Այնպես որ, պատժամիջոցների տակ հայտնվող կազմակերպությունների աշխարհագրությունը կարող է ապագայում աճել։
Ակնկալվում է, որ փաթեթը կներառի նոր սահմանափակումներ, որոնք ուղղված կլինեն ռուսական բանկերի, վճարային և վարկային քարտերի համակարգերի և կրիպտոարժույթի բորսաների դեմ, որոնք օգնում են Մոսկվային խուսափել ֆինանսական պատժամիջոցներից։
Քննարկվում են արտահանման հետագա արգելքներ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից օգտագործվող ապրանքների, քիմիական նյութերի և տեխնոլոգիաների համար։
Ակնկալվում է, որ ԵՄ-ն զգալիորեն կընդլայնի իր անհատական պատժամիջոցների ցուցակը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ սահմանափակումների տակ հայտնված ՌԴ ներկայացուցիչների թիվը կավելանաը շուրջ 2000-ով։
Ի դեպ, պատժամիջոցների նոր փաթեթը համակարգվում է միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի վրա ճնշումը առավելագույնի հասցնելու նպատակով։ Էականն այն է, որ սա տեղի է ունենում Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության ավելացման խոստումներին զուգահեռ, ներառյալ Կիևի համար «Ռազմատուգանքային վարկի» տրամադրման առաջարկը, որը կֆինանսավորվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Դրանից որոշակի բաժիններ, ի դեպ, Կիևն արդեն ստացել է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել