Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Լեհաստանին․ Ջո Ուիլսոն
10 ՍԵՊ 2025 05:15

Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Լեհաստանին․ Ջո Ուիլսոն
10 ՍԵՊ 2025 05:15
Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը մեղադրել է Ռուսաստանին Լեհաստանին պատերազմ հայտարարելու մեջ և պահանջել է Ուկրաինային տրամադրել զենք՝ ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու համար:
«Ռուսաստանը հարձակվում է ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի վրա՝ օգտագործելով իրանական անօդաչու թռչող սարքեր, ընդամենը մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ անց այն բանից, երբ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Նավրոցկու հետ: Սա պատերազմի ակտ է», - հայտարարել է Ուիլսոնը:
Նա կոչ է արել Թրամփի վարչակազմին անհապաղ պատասխանել Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներով և շտապ կերպով Ուկրաինային տրամադրել զենք՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:
Նշենք, որ ավելի վաղ արձագանքել էր նաև ԱՄՆ պետքարտուղարը։ Ըստ CNN-ի՝ Ռուբիոն հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են Լեհաստանի վրայով դրոնների թռիչքների մասին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել