Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում խոսել է օկուպացված Արցախի մասին
10 ՀՈԿ 2025 11:13

Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովում խոսել է օկուպացված Արցախի մասին
10 ՀՈԿ 2025 11:13
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ելույթով, որում կենտրոնացել է հումանիտար ոլորտում համագործակցության ամրապնդման և ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ու մարզական միջոցառումների վրա։
Իր ելույթում Ալիևը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ այս տարի Լաչին քաղաքի՝ օկուպացված Արցախի Բերձոր քաղաքի թեկնածությունը որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք պաշտպանելու համար։ Նա նշել է, որ այս տարվա հունիսին այնտեղ տեղի է ունեցել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տարվա» բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն «այս հին ադրբեջանական հողի պատմության և մշակութային ժառանգության մասին»։ Ալիևի խոսքով՝ «միջոցառման հյուրերն ականատես են եղել բնակավայրի արագ վերածննդին։
Անդրադառնալով մարզական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահը կարևորել է այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ն անցկացված ԱՊՀ երկրների III խաղերը։ Ի դեպ, դրանց մի մասը ևս անցկացվել է օկուպացված Արցախում։ «Նման միջոցառումներն ամրապնդում են բարեկամությունն ու համագործակցությունը Համագործակցության տարածքում և նրա սահմաններից դուրս, նպաստում են հարաբերությունների ամրապնդմանը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ շահերի հաշվառման և փոխադարձ հարգանքի վրա», - հայտարարել է Ալիևը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել