Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 մլն դրամի վնաս
15 ՍԵՊ 2025 11:17

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 մլն դրամի վնաս
15 ՍԵՊ 2025 11:17
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 միլիոն դրամի վնաս, բացահայտվել խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք․ ՆԳ նախարարը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 12-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։
Վարչության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա բացահայտվել է հանցավոր 3 խումբ, որոնք կեղծ ներդրումային հարթակների միջոցով կատարում էին համակարգչային հափշտակություններ, քննչական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել 18 անձի։ Բացի այդ, արդեն իսկ վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 740 միլիոն դրամ վնաս։
Բացահայտվել է «Տելեգրամի» միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող 62 ալիք տնօրինող 49 անձի ինքնություն:
ՆԳ նախարարը կարևորել է ստորաբաժանման համագործակցության ընդլայնումն ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և ոստիկանության մյուս ծառայությունների հետ։ Ընդգծվել է միջազգային կրիպտոարժույթով զբաղվող ընկերությունների հետ աշխատանքի կարևորությունը՝ ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում։ Հատուկ շեշտվել է բջջային օպերատորների հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հանձնարարելով ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել գործընկերությունը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Կիբեռլաբորատորիայի ստեղծմանը, ինչի ուղղությամբ այս պահին միջազգային գործընկերների հետ տարվում են աշխատանքներ։
Նախարարը հանցագործությունների կանխման նպատակով հանձնարարել է ակտիվացնել քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրազեկման աշխատանքները, նաև ստեղծել տելեգրամյան հարթակ, ինչի միջոցով քաղաքացիներին կներկայացվեն հանցավոր գործունեության մեխանիզմներն ու դրանցից խուսափելու վարքականոնները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել