80 մլն դրամի հարկային վնաս է վերականգնվել
Գրանցվել
Գրանցվել
80 մլն դրամի հարկային վնաս է վերականգնվել. Դատախազություն
12 ՍԵՊ 2025 08:11
80 մլն դրամի հարկային վնաս է վերականգնվել. Դատախազություն

80 մլն դրամի հարկային վնաս է վերականգնվել. Դատախազություն

12 ՍԵՊ 2025 08:11
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանրամեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող չորս անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, գործելով խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով 2023-2024 թվականների ընթացքում թաքցրել է նշված անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։
«Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի մարտի 25-ին դատախազը որոշում է կայացրել անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 80 միլիոն դրամ վնասը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել