Թրամփը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին | ReOpen
Գրանցվել
Գրանցվել

Թրամփը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակաագրի մասին

Թրամփը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակաագրի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ARMENIA

Թրամփը Սպիտակ տանը հայտարարեց խաղաղության պայմանագրի և նոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

8 օր առաջ
8 ՕԳՍ 2025 20:41
Փորձագետ`
Թրամփը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակաագրի մասին
35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։
Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։
Ես չէի խնդրել, բայց մեծ պատիվ է ինձ համար, որ երթուղին կրելու է իմ անունը։
Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։
Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը։
Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առևտուրը և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։
ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները (խոսքը հայտնի 907-րդ ուղղման մասին է):

Նախորդ թարմացումներ

Թրամփը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության հռչակաագրի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ARMENIA

Թրամփը Սպիտակ տանը հայտարարեց խաղաղության պայմանագրի և նոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Թեգեր

Առաջարկվող հոդվածներ