Գրանցվել
Գրանցվել

Փաշինյան․ Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, Գարեգին Բ-ն՝ Վեհարանը թողնել

Փաշինյան․ Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, Գարեգին Բ-ն՝ Վեհարանը թողնել
Վերջին թարմացումներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
PASHINYAN

Փաշինյանը մեղադրում է Գարեգին Բ-ին ու խոսում նոր Կաթողիկոսի մասին

14 օր առաջ
11 ՀՈՒՆ 2025 10:53
Փորձագետ`
Փաշինյան․ Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, Գարեգին Բ-ն՝ Վեհարանը թողնել
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև լարված հարաբերությունների խորացումը։ Հունիսի 8-ին վարչապետը ուշ երեկոյան հրապարակած գրառմամբ նշել է.
Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին։
- Նիկոլ Փաշինյան
Նրա ուղերձը ուղեկցվել է առավել կոնկրետ և ուղիղ մեղադրանքներով՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Փաշինյանի փոխանցմամբ, Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և ունի զավակ։
Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ:
- Նիկոլ Փաշինյան
Նա շեշտել է, որ համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի՝ նման պայմաններում Գարեգին Բ-ն չէր կարող եւ չպետք է ընտրված լիներ եպիսկոպոս, արքեպիսկոպոս կամ Կաթողիկոս։ Փաշինյանի խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) պետք է ազատի Վեհարանը։
Վարչապետն ընդգծել է, որ խոսում է որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդ՝ խանդաղատանքով վերաբերվելով հոգեւոր ժառանգության արժեքներին։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը նախապես կստուգվի եւ կհաստատվի։ Փաշինյանը կոչ է արել հավատացյալներին համախմբվել Վեհարանը քրիստոնեաբար ազատելու և սրբազան հոգևորականի ընտրության օրակարգի շուրջ։

Նախորդ թարմացումներ

Փաշինյան․ Եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, Գարեգին Բ-ն՝ Վեհարանը թողնել
Վերջին թարմացումներ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
PASHINYAN

Փաշինյանը մեղադրում է Գարեգին Բ-ին ու խոսում նոր Կաթողիկոսի մասին

Թեգեր

Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Փաշինյանը կոչ է անում Գարեգին Բ-ին թողնել Վեհարանը | ReOpen