Նախատեսվում են հայ-թուրքական նոր բանակցություններ. Թարմացվող

ՔԱՂԱՔԱԿԱՆ
TURKEY
Ըստ թուրքական հեռուստաալիքի՝ պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։
1 օր առաջ
7 ՍԵՊ 2025 07:35
Փորձագետ`
Նախատեսվում են հայ-թուրքական նոր բանակցություններ. Թարմացվող
Թուրքիան և Հայաստանը առաջին անգամ կանցկացնեն հանդիպում պատվիրակությունների մակարդակով։ Այդ մասին գրում է Report-ը՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին։ Ըստ հրապարակման՝ հավանական է, որ հանդիպումը տեղի ունենա հաջորդ շաբաթվա սկզբին։ Պլանավորվում է ընդունել որոշ որոշումներ երկկողմանի հարաբերությունների նորմալացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը, գրել է թուրքական աղբյուրը։
Թուրքական կողմից պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գխով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Ալիջան/Մարգարա անցակետով կմեկնի Հայաստան հաջորդ շաբաթվա սկզբին: Այդ մասին գրում է CNNturk-ը: Միջկառավարական պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, նշել է թուրքական լրատվամիջոցը:
Նախորդ թարմացումներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ
TURKEY
Ըստ թուրքական հեռուստաալիքի՝ պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ