Ադրբեջանը զենք է ուղարկում Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ի հետ
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ զենք է ուղարկում Ուկրաինա
24 ՍԵՊ 2025 13:34
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ զենք է ուղարկում Ուկրաինա

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ զենք է ուղարկում Ուկրաինա

24 ՍԵՊ 2025 13:34
Ռուանդայի «Ումուսեկե» լրատվական պորտալի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ի երկրները զենք են մատակարարում Ուկրաինային` երեք մայրցամաքով ձգվող բարդ մաքսանենգության երթուղով, որի մեջ ներգրավված են Սուդանի ապստամբները։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բեռնափոխադրումը կազմակերպվել է CIHAZ արդյունաբերական միավորման կողմից, որը կապված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։ Ըստ հրապարակումների, մատակարարված զենքի մեջ ներառված են ավիացիոն ռումբեր, շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի մասեր և այլ զենքեր, որոնք հիմնականում արտադրվել են թուրքական լիցենզիայով։
Ըստ աղբյուրների՝ Ադրբեջանից ուղարկված զենքը նախ հայտնվում է Թուրքիայում։ Բեռը, որը Գազիանթեփի Değirmen Makina գործարանում վերապիտակավորվում է որպես «մարդասիրական օգնություն», Սուդանի նավահանանգիստ է ուղարկվում համապատասխանաբար թուրքական Yıldız Line և գերմանական AGL Forwarding ընկերությունների նավերով։ Զենքը, այնուհետև, շվեյցարական Mediterranean Shipping Company ընկերության կողմից տեղափոխվում է Համբուրգի նավահանգիստ (Գերմանիա), որտեղից այն ցամաքային ճանապարհով հասցվում է Ուկրաինա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը մեղադրվում է Ուկրաինային զենք մատակարարելու մեջ։ Հաղորդվում էր, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Technol Ltd.-ն և Azersky-ն, ինչպես նաև CIHAZ-ը, նույնպես զենք են մատակարարել՝ Թուրքիայի միջոցով։ Ըստ The War Zone-ի՝ Բաքուն անգամ երեք ՄիԳ-29 կործանիչներ է 2023 թվականին փոխանցել են Ուկրաինային։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել