Ժաննա Անդրեասյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի առթիվ
1 ՍԵՊ 2025 06:21

Ժաննա Անդրեասյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի առթիվ
1 ՍԵՊ 2025 06:21
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
«Այս ուսումնական տարին անվանել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Միասին խոսելու ենք շատ կարևոր թեմաներից, առավել մեծ շեշտադրում ենք անելու առողջ, վնասակար սովորություններից զերծ, ֆիզիկապես ակտիվ վարքականոնի ձևավորման վրա։
Փորձելու ենք ուսումնական հաստատություններում ձևավորել առավել ապահով և պաշտպանված միջավայր բոլորի համար՝ սովորողների, ուսուցիչների, դասախոսների, այլ մասնակիցների՝ կանխարգելելով և բացառելով ցանկացած տիպի բռնությունը։
Խրախուսելու ենք ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ մեր անվանի մարզիկների հետ և նրանց օրինակից սովորելով։
Առանձնակի ուշադրություն ենք դարձնելու թվային գրագիտության և թվային միջավայրում անվտանգ ու պաշտպանված գործելակերպին։ Այդ ամենը ուղեկցելու ենք վերապատրաստումներով, նախագծերով, համատեղ աշխատանքով»,- գրել է Ժաննա Անդրեասյանը և հիշեցրել կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից ներկայացված կարգաղոսը՝ «Լավ սովորեք, որ լավ ապրեք»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել