Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակը չափավոր է. Ավինյան
11 ՀՈԿ 2025 11:27

Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակը չափավոր է. Ավինյան
11 ՀՈԿ 2025 11:27
Ժամը 14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»,- գրել է Երևանի քաղաքապետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին էր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Երևանի քաղաքապետը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորյալ հրկիզում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել