Զելենսկի. ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկի․ ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել
28 ՍԵՊ 2025 07:30
Զելենսկի․ ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել

Զելենսկի․ ՌԴ-ն 500 ԱԹՍ և 40 հրթիռ է արձակել

28 ՍԵՊ 2025 07:30
ՌԴ-ն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է գրեթե 500 հարվածային ԱԹՍ և ավելի քան 40 հրթիռ, ներառյալ «Կինժալ» տեսակի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նա հաստատել է, որ հարվածների հիմնական ուղղություններն էին Կիևը և մարզը, ինչպես նաև Զապորոժիե, Սումի, Նիկոլաև, Չեռնիգով, Օդեսա և Խմելնիցկի մարզերը:
Հարվածի տակ են հայտնվել հացի արտադրության ձեռնարկություն, ավտոմեքենաների անվադողերի գործարան, մասնավոր և բազմաբնակարան շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ:
«Այս ստոր հարձակումը տեղի է ունեցել գրեթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվա ավարտին, և հենց այսպես է Ռուսաստանը հայտարարում իր իրական դիրքորոշումը: Մոսկվան ցանկանում է շարունակել պատերազմը և սպանել, և արժանի է միայն աշխարհի կողմից առավելագույն կոշտ ճնշմանը: Կրեմլի համար ձեռնտու է շարունակել այս պատերազմը և ահաբեկչությունը, քանի դեռ կան էներգետիկայից ստացվող միջոցներ և գործում է ստվերային նավատորմը», - ասել է Զելենսկին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել