Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների մասին
Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինան պատրաստ է ռուսների հետ բանակցությունների՝ եռակողմ ձևաչափով․ Զելենսկի
22 ՕԳՍ 2025 13:20
Ուկրաինան պատրաստ է ռուսների հետ բանակցությունների՝ եռակողմ ձևաչափով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է ռուսների հետ բանակցությունների՝ եռակողմ ձևաչափով․ Զելենսկի

22 ՕԳՍ 2025 13:20
Մենք պատրաստ ենք ռուսների հետ հանդիպմանը, բայց ցանկալի է՝ անմիջապես եռակողմ ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։
Նա ավելացրել է, որ Ուկրաինան ռուսների հետ որևէ պայմանավորվածություն չունի, սակայն պայմանավորվածություն կար Թրամփի հետ, և, Զելենսկու կարծիքով, նա այսօր միակն է, ով կարող է կանգնեցնել Պուտինին:
Զելենսկին Վաշինգտոնի մասնակցությունը կարևորում է նաև մեկ այլ պատճառով։ Համոզված է, որ առանց ԱՄՆ մասնակցության՝ Եվրոպան Ուկրաինային չի տրամադրի այն բոլոր հնարավորությունները, որոնք նա կարող է տալ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ: Ըստ մամուլի համար արված համատեղ հայտարարությունների՝ քննարկման հիմնական թեման վերաբերել է Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը և դրա շրջանակում՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործընթացին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել