Զելենսկի. նախապատրաստվում ենք Պուտինի հետ հանդիպմանը
25 ՕԳՍ 2025 13:15

Զելենսկի. նախապատրաստվում ենք Պուտինի հետ հանդիպմանը
25 ՕԳՍ 2025 13:15
Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում իմ և Վլադիմիր Պուտինի միջև Վաշինգտոնում հնարավոր հանդիպման համար. հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Նորվեգիայի վարչապետի հետ Կիևում կայացած համատեղ ասուլիսին։
Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դաշնակիցների միջև մի շարք հանդիպումներ կանցկացվեն.
«Այսօր Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել գործընկերների հետ՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Մենք կունենանք անվտանգության երաշխիքների հիմնական ծրագիր։ Կարծում եմ՝ մանրամասների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Դրանից հետո ամերիկյան կողմից ուզում ենք հասկանալ՝ արդյոք ռուսները պատրաստ են այն կոնֆիգուրացիային, որն առաջարկվել է Ամերիկայի կողմից, աջակցվել Ուկրաինայի կողմից՝ եվրոպացի առաջնորդների ներկայությամբ», - ասել է Զելենսկին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել