Պարուբիի սպանության գործով կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները. Զելենսկի
1 ՍԵՊ 2025 07:09

Պարուբիի սպանության գործով կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները. Զելենսկի
1 ՍԵՊ 2025 07:09
Քիչ առաջ խոսել եմ գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ: Նա զեկուցել է Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածյալի նկատմամբ հետագա ընթացակարգային քայլերի մասին: Այդ մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ստացվել են կասկածյալի առաջին ցուցմունքները: Ներկայումս իրականացվում են հետագա անհետաձգելի քննչական գործողություններ՝ այս սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար: Իրավապահների ողջ թիմը, դատախազության աշխատակիցները շարունակում են աշխատել շուրջօրյա»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ հանձնարարել է հանրությանը ներկայացնել առկա տեղեկատվությունը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել