Զելենսկի. ՈՒԶՈՒ-ն ազատել է 160 քառ. կմ Դոնեցկում
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկի. ՈՒԶՈՒ-ն Դոնեցկի ուղղությամբ ազատել է 160 քառ. կմ և մի քանի գյուղեր
18 ՍԵՊ 2025 15:43
Զելենսկի. ՈՒԶՈՒ-ն Դոնեցկի ուղղությամբ ազատել է 160 քառ. կմ և մի քանի գյուղեր

Զելենսկի. ՈՒԶՈՒ-ն Դոնեցկի ուղղությամբ ազատել է 160 քառ. կմ և մի քանի գյուղեր

18 ՍԵՊ 2025 15:43
Զելենսկին պատմել է Դոնեցկ ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման գործողության մասին։
Մենք հիմա իրականացնում ենք մեր հակահարձակման գործողություններից մեկը՝ Դոնեցկ ուղղությամբ, Պոկրովսկի շրջանում, Դոբրոպոլիեի շրջանում: Կոշտ մարտեր են, բայց հաջողվել է ռուսներին հասցնել զգալի կորուստներ: Իրականում մեր ուժերը զրկում են օկուպանտին այս ուղղությամբ հարձակողական լիարժեք գործողություն կատարելու հնարավորությունից, որը նրանք երկար են պլանավորել և հենվել էին դրա վրա: Գործողությունը շարունակվում է՝ ինչպես մենք որոշել էինք:
Զելենսկու խոսքով՝ ՈՒԶՈՒ-ի գլխավոր հրամանատար Սիրսկին զեկուցել է գործողության ընթացքում ազատված տարածքների մասին:
Գործողության սկզբից ի վեր մեր մարտիկները արդեն ազատել են 160 քառ․ կիլոմետր։ Համալրել ենք մեր փոխանակման ֆոնդը՝ գրեթե 100 ռուս գերիներ արդեն, կլինեն էլի: Այս ուղղությամբ արդեն ազատվել է յոթ բնակավայր, ևս ինը մաքրվել են ռուսական ներկայությունից:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել