Հոկտեմբերի 17-ին կկայանա Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14 ՀՈԿ 2025 12:25

Հոկտեմբերի 17-ին կկայանա Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14 ՀՈԿ 2025 12:25
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին պաստրաստվում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կիևից հաստատել են, որ Զելենսկին այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն։ Օրակարգում կլինեն Կիևին ամերիկյան զենքի մատակարարման հարցեր։ Անոնսավորվում է, որ Զելենսկին հանդիպումներ կունենա նաև ամերիկյան պաշտպանական, էներգետիկ ընկերությունների, և կոնգրեսականների հետ։
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, Ուկրաինայի նախագահի առաջիկա այցի գլխավոր նպատակը լինելու է Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների մատակարարման վերաբերյալ Թրամփի համաձայնությունը ստանալը։
Դա չեն բացառում նաև Ռուսաստանում։ Մոսկվայից արդեն տարբեր մակարդակներով հայտարարություններ են հնչել՝ Վաշինգտոնին զգուշացնելով, որ նման գործարքը կարող է լրացուցիչ լարման հանգեցնել՝ ոչ միայն ուկրաինական ճակատում, այլև ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել