Ուկրաինան Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի․ Զելենսկի
10 ՀՈԿ 2025 06:31

Ուկրաինան Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի․ Զելենսկի
10 ՀՈԿ 2025 06:31
Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նրան հաջողվի միջնորդ դառնալ Ռուսաստանի հետ հրադադարի կնքման հարցում, որը ձեռնտու կլինի Կիևի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Պատերազմի ավարտի ծրագիրը հեշտ չի լինի, բայց դա, անշուշտ, առաջ տանող ճանապարհ է։ Եվ եթե Թրամփը աշխարհին և, առաջին հերթին, ուկրաինացի ժողովրդին նման հրադադարի հնարավորություն տա, ապա այո, նա պետք է առաջադրվի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մենք նրան կառաջադրենք Ուկրաինայի անունից», - ասել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում։
Այս հայտարարությունը հնչել է Թրամփի այն պնդումների ֆոնին, թե ինքը կարող է վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։ Թեև նա նախկինում պնդում էր, որ դա կանի 24 ժամում, հետագայում ընդունել է, որ հակամարտության կարգավորումը «մի փոքր ավելի բարդ» է, քան կարծում էր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել