Զելենսկի. Ռուսաստանը 90 ԱԹՍ է արձակել
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը շուրջ 90 հարվածային ԱԹՍ է արձակել
19 ՍԵՊ 2025 08:37
Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը շուրջ 90 հարվածային ԱԹՍ է արձակել

Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը շուրջ 90 հարվածային ԱԹՍ է արձակել

19 ՍԵՊ 2025 08:37
Սեպտեմբերի 18-ի երեկոյից սկսած Ռուսաստանի անօդաչու սարքերի հարձակումն Ուկրաինայի վրա շարունակվում էր։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով, Ռուսաստանն այդ ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 90 հարվածային անօդաչու: «Հարվածի տակ էին Դոնեցկի, Կիևի, մայրաքաղաքի, Սումիի, Խարկովի, Չերնիգովի, Դնեպրի մարզերը:
Նպատակները՝ Ուկրաինայի ենթակառուցվածքները, մեր ձեռնարկությունները: Պավլոգրադում՝ Դնեպրի մարզում, երկու վիրավոր ունենք: Կիևում այժմ լիկվիդացնում են ռուսական հարձակման հետևանքները․ վնասվել է հանրային տրանսպորտի ենթակառուցվածքը»,- թվարկել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ընդգծել է, որ Կիևն ընդունել է Վաշինգտոնի բոլոր առաջարկները պատերազմը դադարեցնելու համար, բայց գործընթացը տեղից չի շարժվել, քանի որ դրան դեմ է Մոսկվան։ «Սա նշանակում է, որ պետք է ակտիվորեն իրականացնել ամեն ինչ, ինչը մեզ ուժեղացնում է. PURL ծրագիրը, համատեղ արտադրությունը, անվտանգության երաշխիքների վերջնականացումը:
Առկա են խոշոր համաձայնագրեր անօդաչու սարքերի և զենքի գնումների վերաբերյալ, որոնք Ուկրաինան առաջարկել է Ամերիկային»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել