Զելենսկի. Ռուսական ավիառումբը խլել է 20+ կյանք
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկի. Ռուսական ավիառումբը խլել է ավելի քան 20 կյանք
9 ՍԵՊ 2025 10:02
Զելենսկի. Ռուսական ավիառումբը խլել է ավելի քան 20 կյանք

Զելենսկի. Ռուսական ավիառումբը խլել է ավելի քան 20 կյանք

9 ՍԵՊ 2025 10:02
«Բացահայտ դաժան ռուսական հարված՝ ավիառումբով Դոնեցկի մարզի Յարովա բնակավայրի վրա: Ուղիղ մարդկանց վրա: Սովորական խաղաղ բնակիչներ: Այն պահին, երբ բաժանվում էին կենսաթոշակները: Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 20 մարդ: Խոսքեր չկան: Ցավակցություն բոլոր զոհվածների հարազատներին և մերձավորներին»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանի նման հարվածները պետք է միջազգային հանրության արձագանքին արժանանան:
«Ռուսները շարունակում են ոչնչացնել կյանքեր, բայց խուսափում են նոր խիստ պատժամիջոցներից, նոր հզոր հարվածներից: Աշխարհը չպետք է լռի: Աշխարհը չպետք է մնա անգործ: Անհրաժեշտ է Միացյալ Նահանգների արձագանքը: Անհրաժեշտ է Եվրոպայի արձագանքը: Անհրաժեշտ է Քսանի խմբի արձագանքը: Անհրաժեշտ են հզոր գործողություններ, որպեսզի Ռուսաստանը դադարի մահ բերելուց»,- գրել է Զելենսկին:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել