Զելենսկին ՌԴ-ին մեղադրում է դիվերսիաների մեջ
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկի․ ՌԴ-ն տանկերներն օգտագործում է դիվերսիաների համար
8 ՀՈԿ 2025 12:00
Զելենսկի․ ՌԴ-ն տանկերներն օգտագործում է դիվերսիաների համար

Զելենսկի․ ՌԴ-ն տանկերներն օգտագործում է դիվերսիաների համար

8 ՀՈԿ 2025 12:00
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանին մեղադրելով իր քաղաքացիական տանկերային նավատորմը ոչ միայն Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու, այլև Եվրոպայում լայնածավալ հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեություն իրականացնելու մեջ օգտագործելու համար։ Այս մասին նա գրել է իր Տելեգրամ-ալիքում՝ ամփոփելով Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ ունեցած հանդիպման արդյունքները։
Զելենսկին ընդգծել է, որ այսօր ռուսական տանկերները ծառայում են երկակի նպատակի։
«Այժմ ռուսաստանցիները տանկերներն օգտագործում են ոչ միայն պատերազմի համար գումար վաստակելու, այլև հետախուզական և նույնիսկ դիվերսիոն գործունեության համար։ Սա կանխելը լիովին հնարավոր է», - ընդգծել է նա։ Ավելի վաղ Զելենսկին նաև հայտնել էր, որ Ռուսաստանը տանկերներն օգտագործում է Եվրոպայի երկրների վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։
Իվաշչենկոյի հետ հանդիպման օրակարգում են եղել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանն ուղղված կոնկրետ հարցեր։ Մասնավորապես, քննարկվել է, թե պատժամիջոցների շրջանցման ո՞ր սխեմաներն են, որ պետք է կասեցվեն առաջնահերթ կարգով։
Բացի այդ, Զելենսկին հետախուզության ղեկավարին տվել է նաև մեկ այլ կարևոր հանձնարարական, որն ուղղակիորեն առնչվում է ռազմաճակատում տիրող իրավիճակին։ «Արտաքին հետախուզության ղեկավարին հանձնարարել եմ գործընկերների հետ աշխատել նաև այն ուղղություններով, որոնք կարող են Ուկրաինայի համար ապահովել անհրաժեշտ զենքի և սարքավորումների ավելի շատ իրական մատակարարումներ», - նշել է Վոլոդիմիր Զելենսկին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել