Թրամփը կխոսի Պուտինի հետ Ուկրաինայի շուրջ
Գրանցվել
Գրանցվել
Թրամփը առաջիկայում Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա
8 ՍԵՊ 2025 09:12
Թրամփը առաջիկայում Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա

Թրամփը առաջիկայում Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա

8 ՍԵՊ 2025 09:12
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը՝ Նյու Յորքում թենիսի Ամերիկայի բաց առաջնությունից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է, որ առաջիկա օրերին զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք կկարգավորենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը։ Ես վստահ եմ, որ մենք դա կանենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հիշեցրել է, որ ինքը կարգավորել է յոթ հակամարտություն, որոնց դադարեցումը համարվում էր անհնար։ Ըստ նրա՝ մեկ հակամարտությունը տևել է 31 տարի և խլել է 10 միլիոն մարդու կյանք, իսկ մյուսը՝ 34 տարի, 8 միլիոն զոհով։ «Բոլորը հաշտվել են, բոլորը երջանիկ են։ Այն մեկը, որը ես կարծում էի, որ ինձ համար ամենահեշտն էր, հաշվի առնելով Պուտինի գործոնը, կարծում էի, պետք է ավելի հեշտ լիներ։ Բայց դա տեղի չունեցավ, բայց մենք միևնույն է կհասնենք հաշտության», - վստահեցրել է Թրամփը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել